Երևանի կենտրոնում բռնկված հրդեհը մարվել է․ տուժածներ չկան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հասարակություն

19.05.2025 | 17:37

Նախնական տվյալներով տուժածներ չկան․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։

Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։

Leave a Comment