Գերմանական «Շտուտգարտի» կիսապաշտպան Անջելո Շտիլլերը կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։
Todofichajes-ի տեղեկություններով՝ 24-ամյա ֆուտբոլիստի թեկնածությունը առաջարկել է Տոնի Կրոսը։ Շտիլլերի պայմանագիրը «Շտուտգարտի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 38 միլիոն եվրո։
Վերջին մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 32 հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։