Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Բաժանորդագրվել

Նախնական տվյլաներով` տուժածներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում տրանսպորտային միջոցների բախման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրդեհ է բռնկվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության շենքի մոտակայքում։ Լրատվամիջոցները գրել էին, որ հրդեհից առաջ պայթյուններ են լսվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հրդեհի պատճառը 4 տրանսպորտային միջոցների բախումն է, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

«Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին»,– ասված է ՆԳՆ–ի հաղորդագրությունում։

Նախնական տվյալներով` տուժածներ չկան։

Leave a Comment