Օկուպացված Արցախում տեղի է ունեցել ադրբեջանա-իրանական համատեղ «Արազ-2025» զորավարժությունների բացման արարողությունը։
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ վարժանքների ղեկավարները մասնակիցներին մաղթել են հաջողություններ և ընդգծել համատեղ վարժանքների կարևորությունը։
Նշվել է «Արազ-2025» համատեղ զորավարժությունների կարևորությունը ադրբեջանա-իրանական ռազմական համագործակցության խորացման գործում։ Նշվել է նաև, որ այս զորավարժությունները նպաստում են երկու երկրների և նրանց զինված ուժերի միջև փոխադարձ վստահության բարձրացմանը։
Նշենք, որ «Արազ-2025» համատեղ զորավարժությունները կանցկացվեն օկուպացված Արցախում մինչև մայիսի 21-ը։