Երևանում դպրոցի դիմաց վարորդն աշակերտnւհիներին ցույց է տվել uեռшկш օրգшնները. shamshyan.com

Մայիսի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ  Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևանի ավագ դպրոցներից մեկի դիմաց ճանապարհին կանգնած սպիտակ ավտոմեքենայի վարորդը աշակերտուհիներին ցույց է տալիս մերկացրած սեռական օրգանները։

Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է որ նշված արարքը կատարել է  մարզերից մեկի բնակիչ 36-ամյա Իշխան Ա․-ն։

Կայքի տեղեկություններով Իշխան Ա․-ին նույն օրը հայտնաբերել են և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել ու իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով  տեղափոխել են ոստիկանության Մարաշի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Leave a Comment