Կոտայքում վթարի հետևանքով 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներ են․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են «Opel Combo» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է  Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: 
 
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel Combo»-ն, ով դեպի Նոր Հաճն ընթանալիս դուրս է եկել հանիդպակաց երթևեկելի գոտի և բախվել «Opel Astra»-ին: 

Leave a Comment