Լիգա 1-ի վերջին՝ 34-րդ տուրի` «Անժեի» դեմ խաղի ժամանակ թալանվել է «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետի տունը, հաղորդում է Le Progres-ը։
Խաղը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մայիսի 17-ին։ Հանցագործները ներխուժել են ֆուտբոլիստի տուն, բացել սեյֆը և գողացել գումար, զարդեր և թանկարժեք կաշվե իրեր։ Վնասները կազմել են մի քանի տասնյակ հազարավոր եվրո։
Լակազետը երկու գոլ է խփել «Անժեի» դեմ խաղում։ Այս խաղը 33-ամյա խաղացողի համար վերջինն էր ֆրանսիական թիմի կազմում։ Նրա պայմանագիրը լրանում է հունիսի 30-ին։