«Թույլ, անհետաքրքիր հարցազրույց էր». Վահան Բաբայան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Քոչարյանը հասկանում է, որ կորցնում է ռեալ պոլիտիկում իր ներկայությունը, դրա համար արագ իր ենթակա խմբագրություններին հարցազրույց տվեց:
     Նախ նոր բան չկար, հարցազրույց էր իր գրքի մասին, կարելի է ասել գովազդ: Լավա էդ մի գիրքն էլ գրեց, թե չէ հիմա ինչի մասին էր խոսելու:
     Իր նախկին գործընկեր կուսակցության մասին հեգնական խոսույթի մասին լավ կլինի, որ ես չխոսեմ, այլ հենց ՀՀԿ-ն խոսի, շատ տգեղ էր «իրենք չլինեին, ուրիշները կլինեին» թեման դեռ կարծում եմ պատասխանի կարիք կունենա:
     Դե իսկ 48 ժամով հայտնի դառնալու ձգտման մեջ հավանաբար ինձ մեղադրող մարդը արդար կլինի ասել, որ 2 ժամ 14 րոպե «դարակազմիկ» հարցազրույց տվեց, որ ընդամենը ասի ինքը կա:
     Թույլ էր, անհետաքրքիր ու շատ կանխատեսելի»:

Leave a Comment