Բաքուն 15 հայի, այդ թվում՝ ԼՂ նախկին ղեկավարներին, մեղադրում է երկրի քրեական օրենսգրքի 2.548 դրվագով

Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 անձ մեղադրվում է «ռազմական հանցագործությունների» վերաբերյալ գործի 2,548 դրվագով: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ խոսքը Լեռնայի Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալլահվերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի մասին է:

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատել է Ադրբեջանի գլխավոր դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին և ուղարկել Բաքվի զինվորական դատարան՝ հետագա քննարկման համար։

Source link

Leave a Comment