Ինտերը ցանկանում է կազմը համալրել անգլիական գրանդի ֆուտբոլիստով — Armsport.am

Նիդեռլանդների հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջոշուա Զիրկզեն կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն, որտեղ նախկինում հանդես է եկել «Բոլոնիայի» կազմում։

Corriere dello Sport-ի տեղեկություններով՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։

«Յունայթեդում» պատրաստ են բաց թողնել Զիրկզեին, եթե Ներաձուրիները նրա տրանսֆերի համար առաջարկեն 40 միլիոն եվրո։

23-ամյա հարձակվողը այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 32 հանդիպում, խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Leave a Comment