https://arm.sputniknews.ru/20250519/artakarg-iravitshakneri-dem-petq-e-pajqarel-miasnabar-haj-rusakan-kvonferans-erevanum-89091942.html
Արտակարգ իրավիճակների դեմ պետք է պայքարել միասնաբար. հայ-ռուսական կոնֆերանս Երևանում
Արտակարգ իրավիճակների դեմ պետք է պայքարել միասնաբար. հայ-ռուսական կոնֆերանս Երևանում
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարարը համոզված է, որ ժամանակակից մարտահրավերները պահանջում են համակարգված գործողություններ։ 19.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-19T13:33+0400
2025-05-19T13:33+0400
2025-05-19T13:47+0400
ռուսաստան
հայաստան
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
կոնֆերանս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89082246_0:0:1561:878_1920x0_80_0_0_84bf5546baf81fab408699781ffd2f8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայ և ռուս փրկարարները Երևանում ճշգրտել են մոտեցումները արտակարգ իրավիճակների վերացման հետ կապված հրատապ խնդիրների մասով։Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանսում մասնագետները քննարկում են տարերային և տեխնածին աղետների դեմ պայքարի համատեղ ջանքերը:«Աշխարհը գնալով ավելի հաճախ է բախվում բնական և տեխնածին աղետների լուրջ ռիսկերի հետ։ Ժամանակակից մարտահրավերները երկու երկրների փրկարար ծառայություններից պահանջում են համակարգված գործողություններ: Միայն այդպես կարելի է նվազագույնի հասցնել արտակարգ իրավիճակների հետևանքներից առաջացած վնասը և զգալիորեն բարձրացնել անվտանգության մակարդակը», – բացելով միջոցառումը՝ ասաց ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն։Նրա խոսքով՝ մարդասիրական կենտրոնների ներուժի օգտագործումը և գիտական կենտրոնների հնարավորությունների ներգրավումը, անկասկած, կարագացնեն պրոֆիլային կառույցների կարողությունների կատարելագործման գործընթացը:Հայաստանի Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը կարևորեց հայկական կառույցների կարողությունների հզորացման գործում կենտրոնի ներդրումը: Այն տեխնիկական աջակցություն է ցուցաբերում արտակարգ իրավիճակների ծառայություններին և օգնում է բարձրացնել հայ փրկարարների որակավորումը:ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, իր հերթին, որպես միջազգային համագործակցության օրինակ մատնանշեց կենտրոնի նշանակությունն ու Լոռու և Տավուշի մարզերում անցյալ տարի մայիսյան աղետի հետևանքների վերացման գործում կենտրոնի օպերատիվ աշխատանքը:Մարդասիրական արձագանքման կենտրոնը բացվել է 2016 թվականի մարտին՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: Այն նախատեսված է որոնողափրկարարական գործողություններին աջակցելու, երկրաշարժերի, սողանքների, ձնահյուսերի հետևանքների վերացման, հրդեհաշիջման, մարդասիրական օգնության առաքման, ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացման համար: Կենտրոնը տեղակայված է Երևանի տարածքում գտնվող՝ ԽՍՀՄ զինված ուժերի կապի նախկին բազայի տարածքում:Ռուսական մարդասիրական առաքելությունը 7տ հումանիտար օգնություն է տարել Լոռի. լուսանկարներ
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89082246_110:0:1498:1041_1920x0_80_0_0_4c62f48770283f5e8db26ffa2fad01f0.jpg
ռուսաստան, հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), կոնֆերանս
ռուսաստան, հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), կոնֆերանս
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարարը համոզված է, որ ժամանակակից մարտահրավերները պահանջում են համակարգված գործողություններ։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայ և ռուս փրկարարները Երևանում ճշգրտել են մոտեցումները արտակարգ իրավիճակների վերացման հետ կապված հրատապ խնդիրների մասով։
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանսում մասնագետները քննարկում են տարերային և տեխնածին աղետների դեմ պայքարի համատեղ ջանքերը:
«Աշխարհը գնալով ավելի հաճախ է բախվում բնական և տեխնածին աղետների լուրջ ռիսկերի հետ։ Ժամանակակից մարտահրավերները երկու երկրների փրկարար ծառայություններից պահանջում են համակարգված գործողություններ: Միայն այդպես կարելի է նվազագույնի հասցնել արտակարգ իրավիճակների հետևանքներից առաջացած վնասը և զգալիորեն բարձրացնել անվտանգության մակարդակը», – բացելով միջոցառումը՝ ասաց ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն։
Նրա խոսքով՝ մարդասիրական կենտրոնների ներուժի օգտագործումը և գիտական կենտրոնների հնարավորությունների ներգրավումը, անկասկած, կարագացնեն պրոֆիլային կառույցների կարողությունների կատարելագործման գործընթացը:
Հայաստանի Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը կարևորեց հայկական կառույցների կարողությունների հզորացման գործում կենտրոնի ներդրումը: Այն տեխնիկական աջակցություն է ցուցաբերում արտակարգ իրավիճակների ծառայություններին և օգնում է բարձրացնել հայ փրկարարների որակավորումը:
Մարդասիրական արձագանքման կենտրոնը բացվել է 2016 թվականի մարտին՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: Այն նախատեսված է որոնողափրկարարական գործողություններին աջակցելու, երկրաշարժերի, սողանքների, ձնահյուսերի հետևանքների վերացման, հրդեհաշիջման, մարդասիրական օգնության առաքման, ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացման համար: Կենտրոնը տեղակայված է Երևանի տարածքում գտնվող՝ ԽՍՀՄ զինված ուժերի կապի նախկին բազայի տարածքում: