«Ընդառաջ գնալով վարչապետի հայտարարությանը՝ հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից»․ Զավեն Մանուկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդառաջ գնալով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կառավարության նիստում արված հայտարարությանը, որտեղ ասված է, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված որոշումը բոլոր համայնքներում պետք է կիրառվի, Ախուրյան համայնքի ավագանու այսօրվա նիստում հայտարարել եմ, որ հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց:
     Առաջնահերթը հանրային շահն է»:

Leave a Comment