Չափազանց հուզիչ էր իմ այցն Արագածոտնի մարզ, որտեղ մենք տեսանք ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Կիպրոսն ու Հայաստանը կիսում են նույն արժեքներն ու տարիներ շարունակ պայքարում են նույն արդարության  համար, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց  Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն։

«Չափազանց հուզիչ էր իմ այցն Արագածոտնի մարզ, որտեղ մենք տեսանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց, ովքեր փորձում են այնտեղ վերականգնել իրենց կյանքը»,- նշեց նա։

Անիտա Դիմիտրիուն ասաց, որ Կիպրոսը կփորձի աջակցել ու օգնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։

«Հայաստանը մեր սրտում է»,- հավելեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը։

Leave a Comment