Նեյմարը փոխել է սանրվածքը — Armsport.am

 «Սանթոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարը փոխել է սանրվածքը։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը կերկարաձգի իր ժամկետը լրացող պայմանագիրը «Սանթոսի» հետ, որի կազմում խաղում է 2025 թվականից։ Նշենք, որ նա բրազիլական ակումբի սան է։

Այս մրցաշրջանում Նեյմարը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 խաղ, խփել է երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

Իր կարիերայի ընթացքում թևային հարձակվողը խաղացել է նաև «Բարսելոնայի», «Պարի Սեն Ժերմենի» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» կազմում։ Կատալոնական ակումբի կազմում Նեյմարը նվաճել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։

Նա 2013 թվականին Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում նվաճեց Կոնֆեդերացիաների գավաթը։

Leave a Comment