Էմիլիանո Մարտինեսը գրավել է Բարսելոնային և ՄՅՈՒ-ի ուշադրությունը — Armsport.am

«Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան»։ Այս մասին հայտնում է X սոցիալական ցանցի DSports հաշիվը։

«Կարմիր սատանաները» և «Բլաուգրանան» արդեն ներկայացրել են իրենց տրանսֆերային առաջարկները։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը Բիրմինգհեմի թիմում խաղում է 2020 թվականից, նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում անցկացրած 36 խաղում Մարտինեսը ութ անգամ անառիկ է պահել դարպասը, կատարել 95 սեյվ և միջինում մեկ գոլ է բաց թողել 70 րոպեի ընթացքում։ Բացի այդ, դարպասապահը հետ է մղել 11-մետրանոց 1 հարված։

Մարտինեսը հաջողության է հասել նաև ազգային հավաքականի մակարդակում՝ 2022 թվականին Արգենտինայի հավաքականի հետ նվաճելով Աշխարհի գավաթը։

Leave a Comment