Ի՞նչ են նրանք ուզում և ու՞մ են մեղադրում. Աշոտ Անդրեասյան

article-image

ՀՀԿ ԵԿ անդամ Աշոտ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Երբ Ռոբերտ Քոչարյանի խոսափողները մեղադրում են իմպիչմենտի գործընթաց սկսելու մեջ Սերժ Սարգսյանին , զարմանալի է։

Այսինքն բորիս մուրազիները, արգիշտի կիվիրյաններն ու այլոք երբ անմիտ խոսում են , հարց է առաջանում , ի՞նչ են նրանք ուզում և ու՞մ են մեղադրում։

Ռոբերտ Քոչարյանի խոսափողները բացահայտ հրաժարվում են որևէ գործընթաց սկսելուց և դրանով ապացուցում են , որ Նիկոլին պահում են իշխանության։

Ամենամեծ ընդդիմադիր ֆռակցիային պարզապես ասում են տվեք ձեր ստորագրությունները այս կամ այն գործընթաց սկսելու համար , իսկ նրանք հրաժարվում են և անմտորեն տալիս են Սերժ Սարգսյանի անունը իբրև թե նա է այս գործընթացը սկսել։

Նախ, գործընթաց սկսողները հրապարակային արտահայտվել են և բոլորս գիտենք , թե ովքեր են, և երկրորդ, ի՞նչ կապ ունի , թե ով է սկսել , մենք փաստում ենք , որ դուք վերապահումներ ունեք Նիկոլի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու և մենք արդարացիորեն ֆիքսում ենք , որ դուք եք Նիկոլին և ՛ բերել , և՛ պահում իշխանության»:

  

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական
նյութերից
քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից
քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է
կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment