Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության ցանկացած ձևաչափով

Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության հետ ցանկացած ձևաչափով երկխոսություն վարել հակամարտության կարգավորման շուրջ, բայց միևնույն ժամանակ նրա առաջարկները «անիրատեսական» է համարում Կիևի համար, – հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Շնորհակալություն Վատիկանին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների հարթակ դառնալու պատրաստակամության համար։ Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով երկխոսության՝ իրական արդյունքների համար», – գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։

Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում մայիսի 16-ին ուղիղ բանակցություններ էին անցկացրել և պայմանավորվել գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։

Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։ Վերջինս, սակայն, ռուսական պատվիրակության կազմում չէր:

Leave a Comment