Bloomberg. Սպիտակ տան սկանդալից հետո Զելենսկին ու Վենսը Վատիկանում առաջին անգամ իրար ձեռք են սեղմել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ձեռքսեղմում են փոխանակել Վատիկանում Հռոմի Պապ Լևոն XIV-ի պաշտոնակալության պատարագի ժամանակ, գրում է Bloomberg գործակալությունը։
Լրատվամիջոցը լուսանկար է հրապարակել, որտեղ ժպտացող Զելենսկին և Վենսը  միմյանց ձեռք են սեղմում։
Զելենսկին նստած էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողքին, իսկ Վենսը գտնվում էր մոտակայքում։
Զելենսկին և Վենսը վերջին անգամ հանդիպել էին փետրվարին Սպիտակ տանը, երբ նրանց միջև Ուկրաինայում պատերազմի պատճառով հանրահայտ հրապարակային վեճ էր տեղի ունեցել։
Անցյալ ամիս Զելենսկին հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վատիկանում՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության ժամանակ։
Սպիտակ տունն այս կարճ հանդիպումը «շատ արդյունավետ» է անվանել, իսկ Զելենսկին հայտարարել է, որ այն կարող է պատմական դառնալ։

Leave a Comment