Վահագն Խաչատուրյանը և Հռոմի պապը ողջունել են միմյանց

Հասարակություն

18.05.2025 | 17:14

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը:

Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը:

ՀՀ նախագահի աշխատակազմը լուսանկարներ է հրապարակել, դրանցից մեկում երևում է Վահագն Խաչատուրյանի և Լևոն 14-րդի ձեռքսեղմումը։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից:

 

Leave a Comment