Ալեն Սիմոնյանը «Զվարթնոցում» ծաղիկներով դիմավորեց Կիպրոսի խորհրդարանի ղեկավարին

Բաժանորդագրվել

Անիտա Դիմիտրիուի այցը ուղղված է հայ-կիպրական հարաբերությունների խորացմանը։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն ժամանել է Հայաստան, նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ ղեկավար Ալեն Սիմոնյանը։

ԱԺ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Դիմիտրուի այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նշենք, որ Հայաստան-Կիպրոս հարաբերությունները ավանդաբար կրել են բարեկամական և գործընկերային բնույթ։ Կիպրոսը մշտապես սատարել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և աջակցել է Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Leave a Comment