Հնդկաստանն ու Պակիստանը հրшդադարի ռեժիմ են հաստատել

Դիտում ՝ 22 568

Հնդկաստանի ցամաքային ուժերը հայտնել են, որ Պակիստանի հետ հրադադարի ռեժիմը գործում է առանց ժամկետային սահմանափակման։ Այս մասին գրել է Hindustan Times-ը:

«Քանի դեռ կողմերը զերծ են մնում թշնամական գործողություններից, հրադադարի պայմանավորվածությունն ուժի մեջ կմնա անժամկետ», – ասված հայտարարության մեջ։

Նշենք` հրադադարի հաստատումը հաջորդել է մայիսի 10-ի և 12-ի բանակցություններին՝ Հնդկաստանի ռազմական օպերացիաների գլխավոր տնօրեն Ռաջիվ Գհայի և իր պակիստանցի գործընկեր Կաշիֆ Աբդուլլայի միջև։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment