Լեհաստանում նախագահ են ընտրում – ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն

Լեհաստանում ընթանում են նախագահական հերթական ընտրությունները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է PAP գործակալությունը, տեղական ժամանակով առավոտյան ժամը 07։00-ին սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը:

Ընտրություններին մասնակցում է 13 թեկնածու:

Ըստ աղբյուրի՝ ընտրելու իրավունք ունի գրեթե 29 միլիոն քաղաքացի: Քվեարկության համար երկրում բացվել է  ավելի քան 32 հազար ընտրատեղամաս, ինչպես նաև  511 ընտրատարածք արտերկրում:

Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովներից ոչ մեկը չերկարաձգի քվեարկությունը, ապա այն կավարտվի ժամը 21:00-ին: 

Leave a Comment