«Զրույցը նախապատրաստվում է». Պեսկով • ԿԵՆՏՐՈՆ.am • Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից

«Զրույցը նախապատրաստվում է». Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՏԱՍՍ-ի հարցմանն ի պատասխան, հաստատել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև հեռախոսազրույց է սպասվում։

«Զրույցը նախապատրաստվում է», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մայիսի 19-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին գրառումը:

Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ մայիսի 19-ին՝ ժամը 10․00-ին (Մոսկվայի ժամանակով 17:00-ին), հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական կարգավորման և առևտրի հետ կապված հարցերը։

Երկու երկրների նախագահների միջև նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 18-ին։

Leave a Comment