Սենսացիա․ «Քրիստալ Փելեսը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Անգլիայի գավաթը

Լոնդոնում ավարտվեց Անգլիայի գավաթի եզրափակիչը։

«Քրիստալ Փելեսը» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց գավաթը։ Վճռորոշ խաղում Օլիվեր Գլասների թիմը հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։

Խաղը տեղի ունեցավ «Ուեմբլի» մարզադաշտում և ավարտվեց 1-0 հաշվով։ Միակ գոլը խփեց Էբերեչի Էզեն 16-րդ րոպեին՝ Դանիել Մունյոսի փոխանցումից հետո։ «Մանչեսթեր Սիթին» կարող էր հավասարեցնել խաղի հաշիվը մինչև ընդմիջում, բայց Օմար Մարմուշը չիրացրեց 11 մետրանոց հարվածը։

«Քրիստալ Փելեսը» նախկինում երկու անգամ՝ 1990 և 2016 թվականներին, հասել էր Անգլիայի գավաթի եզրափակիչ, բայց երբեք չի նվաճել գավաթը։ «Մանչեսթեր Սիթին» յոթ անգամ նվաճել է Անգլիայի գավաթը։

Leave a Comment