Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը կոչ է արել շուտափույթ կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագիրը, հայտնում է Tasnim-ը։
Հանդիպումը կայացել էր մայիսի 17-ին Թեհրանում։
Ըստ ՀՀ ԱԽՔ-ի մամուլի ծառայության՝ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը։
