Alpha News-ի ուղիղ եթերում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը մեկնաբանել է Հայրենական մեծ պատերազմի մասին Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունները Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Ցանկացած անընդունելի թեզ հրապարակավ հնչեցնելու համար այս իշխանությունը փնտրում, գտնում է այնպիսի վարկաբակված կերպարների, որոնք վարկաբեկվելու տեղ չունեն։ Եվ առաջին կրակոցը դեպի հանրային ընկալումը անում են նրանք, ովքեր վարկաբեկված են այնքան, որ այլևս վարկաբեկվելու տեղ չկա։ Սա բառիս բուն իմաստով նացիզմի քարոզչություն է, ընդ որում միայն այդ կերպարի մասին չէ խոսքը, այստեղ նաև այլ կերպար կա։ Սա պետական, հանրային, մեր բոլորի հարկերով սնվող հեռուստատեսության եթերից նացիզմի քարոզչություն է, ես այստեղ պատմական թեզերին անդրադառնալ անիմաստ էլ եմ համարում, դա անհեթեթություն է ուղղակի»,- նշել է Ջամալյանը։