Ինտերը բանակցություններ է սկսել աշխարհի չեմպիոնի տրանսֆերի համար․ ինչ է հայտնի

Միլանի «Ինտերը» ցանկանում է այս ամռանը ուժեղացնել թիմի կիսապաշտպանական գիծը։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ միլանյան ակումբը համոզված է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը կլինի իդեալական համալրում թիմի համար։

Նշվում է, որ «Ինտերը» արդեն սկսել է բանակցություններ Դե Պաուլի տրանսֆերի շուրջ։ Ակումբը վստահ է իր ընտրության մեջ, քանի որ արգենտինացին արդեն ունի Ա Սերիայում խաղալու փորձ։ 2016-ից 2021 թվականներին նա ներկայացրել է «Ուդինեզեն»։

2024/25 մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է 48 հանդիպման՝ խփելով 3 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում։

Leave a Comment