Լավրովը և Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ստամբուլում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունները

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ մայիսի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել նախօրեին Ստամբուլում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
Նշվում է, որ Ռուբիոն ողջունել է ռազմագերիների փոխանակման և հրադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմաններին առնչվող յուրաքանչյուր կողմի տեսլականի նախապատրաստման համաձայնագրերը, ինչպես նաև ընդգծել կարգավորման որոնմանը նպաստելու Վաշինգտոնի պատրաստակամությունը։
«Ս.Վ. Լավրովը նշել է Միացյալ Նահանգների դրական դերը, որը նպաստել է նրան, որ Կիևը վերջնականապես ընդունի Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինի՝ Ստամբուլի բանակցությունները վերսկսելու վերաբերյալ առաջարկը։ Նա հաստատել է այս համատեքստում ամերիկացի գործընկերների հետ համագործակցությունը շարունակեուլ Մոսկվայի պատրաստակամությունը»։
Զրոյցակիցներն անդրադարձել են նաև մի շարք այլ միջազգային և տարածաշրջանային հարցերի։ Կարծիքներ են փոխանակվել ռուս-ամերիկյան շփումների շարունակության վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment