ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել մայիսի 16-ին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների վերաբերյալ, հայտնում է ՌԴ ԱԳ-ն:
«Լավրովը նշել է ԱՄՆ-ի դրական դերը, որը նպաստեց նրան, որ Կիևն ի վերջո ընդունեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ստամբուլյան բանակցությունները վերսկսելու մասին։ Նա վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունն այս համատեքստում ամերիկացի գործընկերների հետ համատեղ աշխատանքը շարունակելու հարցում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուբիոն ողջունել է ռազմագերիների փոխանակման մասին պայմանավորվածությունները և ընդգծել Վաշինգտոնի պատրաստակամությունը հետագայում ևս աջակցել կարգավորմանը։
