Բարեկամությունն ու անձնական նվիրվածությունը կարող են կարևոր շարժիչ ուժ լինել երկկողմ գործընկերության առաջխաղացման գործում․ Միրզոյանը՝ Մելանի Ջոլիին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կանադայի արդեն նախկին ԱԳ նախարար Մելանի Ջոլիին շնորհակալություն է հայտնել հայ-կանադական հարաբերություններն ու գործընկերությունն ավելի ամրապնդելու և իմաստալից դարձնելու համար՝ միաժամանակ շնորհավորելով նրան Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Այս մասին Արարատ Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբոլոգում կատարած գրառման մեջ։

«Բարեկամությունն ու անձնական նվիրվածությունը կարող են կարևոր շարժիչ ուժ լինել երկկողմ գործընկերության առաջխաղացման գործում, և ակնհայտ է, որ դա եղել է վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի և Կանադայի դեպքում. անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Մելանի Ջոլիին մեր երկրների միջև փոխգործակցությունն ավելի ամրապնդելու և ավելի իմաստալից դարձնելու համար։ 

Մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ Կանադայի արդյունաբերության նախարարի նոր պաշտոնում»,-գրել է Արարատ Միրզոյանը։

Leave a Comment