https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=846af90f2f
«Չելսին» ցանկանում է նոր պաշտպան ձեռք բերել
Լոնդոնի «Չելսիի» առաջիկա ամռան տրանսֆերային ծրագրերը հայտնի են դարձել։ Sky Sports-ի տվյալներով՝ «Չելսիի» ղեկավարությունը պլանավորում է նոր խաղացող ձեռք բերել կենտրոնական պաշտպանի դիրքում։
«Կապույտների» ցուցակում այս պահին ընդգրկված են «Քրիսթալ Փելասի» Մարկ Գուեհին և «Էվերթոնի» Ջարեդ Բրանտվեյթը։ Այս մրցաշրջանում 24-ամյա Գեհին բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 խաղ, խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
22-ամյա Բրանտվեյթը այս մրցաշրջանում անցկացրել է 32 խաղ և կատարել մեկ գոլային փոխանցում։ «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 66 միավորով։