Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Նեյմարը — Armsport.am

Բրազիլացի հարձակվող Նեյմարը կերկարաձգի «Սանթոսի» հետ իր պայմանագրի ժամկետը, հաղորդում է TNT Sports Brasil-ը։

33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այն կերկարաձգվի ևս մեկ տարով։

Նեյմարը «Սանթոսի» ակադեմիայի սան է։ Նա վերադարձավ ակումբ 2025 թվականի հունվարին։ Այդ ժամանակվանից ի վեր բրազիլացին թիմի կազմում անցկացրել է ինը հանդիպում՝ խփելով երեք գոլ։

Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» կազմում։

Leave a Comment