Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Արաբական պետությունների լիգայի ղեկավարներին և գլխավոր քարտուղարին մասնակցելու ռուս-արաբական առաջին գագաթնաժողովին, որը Ռուսաստանը նախատեսում է անցկացնել հոկտեմբերի 15-ին, համապատասխան հեռագիր է հրապարակվել Կրեմլի կայքում։
«Հարգելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ, սրտանց ողջունում եմ ձեզ Արաբական պետությունների լիգայի հաջորդ՝ 34-րդ գագաթնաժողովի բացման կապակցությամբ: Մենք մտադիր ենք շարունակել ամեն կերպ կառուցողական երկխոսություն զարգացնել ԼԱՍ-ի հետ, ինչպես նաև բարեկամական հարաբերություններ նրա բոլոր անդամների հետ։
Այս կապակցությամբ ես ցանկանում եմ հրավիրել ձեր ասոցիացիայի պետությունների բոլոր ղեկավարներին, ինչպես նաև Լիգայի գլխավոր քարտուղարին մասնակցելու ռուս-արաբական առաջին գագաթնաժողովին, որը մենք նախատեսում ենք անցկացնել հոկտեմբերի 15-ին»,- ասված է հեռագրում։
Պուտինը վստահություն է հայտնել, որ հանդիպումը կնպաստի երկրների միջև փոխշահավետ բազմակողմ համագործակցության հետագա ամրապնդմանը և կօգնի ուղիներ գտնել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու համար։