Հռոմի մրցաշար․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները

Աշխարհի թիվ մեկ թենիսիստ, իտալացի Յանիկ Սիները դուրս եկավ Հռոմում (Իտալիա) ընթացող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նա 1:6, 6:0, 6:3 հաշվով հաղթեց 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմ Փոլին։

Հանդիպումը տևել է 1 ժամ 43 րոպե։

Եզրափակչում Յանիկ Սիները կհանդիպի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասին։

Հռոմում կայանալիք մրցաշարը կկայանա մայիսի 7-ից 18-ը։

Leave a Comment