Մոհամեդ Սալահը խոսել է «Ոսկե Գնդակը» նվաճելու իր հավակնությունների մասին՝ նշելով, որ դա երբևէ եղել է իր գլխավոր նպատակներից։
««Ոսկե գնդակը» ժամանակին ինձ խենթացնում էր։ Սակայն կան բաներ, որոնք կախված չեն միայն քեզնից, և երբեմն ստիպված ես դրանք թողնել։ Բայց երբ վերադառնում ես աշխատանքին, հիշում ես՝ ինչի համար ես պայքարում, և դա դրդում է քեզ էլ ավելի շատ ջանք գործադրել։
Կցանկանայի մի օր նվաճել այն։ Եթե դա տեղի չունենա, չեմ կարող ասել՝ ինչ կզգամ։ Սակայն վստահ եմ, որ այս տարի հաղթելու լավ շանս ունեմ» ,— ասել է «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվողը։
Այս մրցաշրջանում Սալահը փայլել է կատարողականով՝ Պրեմիեր լիգայի 36 խաղում դառնալով 28 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։