ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է ՀՊՏՀ-ի՝ Գյումրու մասնաճյուղի ուսանողներին

ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Գյումրու մասնաճյուղի ուսանողներին: Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից:

Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Հայկանուշ Տեր-Վարդանյանը ուսանողներին է ներկայացրել նախարարության համալրման հնարավորությունները և մասնագիտական աճի հեռանկարները։

Ապա մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանն ապագա տնտեսագետներին ներկայացրել է հարկաբյուջետային քաղաքականության մշակման առանձնահատկություններն ու հիմնական սկզբունքները, ինչպես նաև անդրադարձել նախարարության հիմնական գործառույթներին, խոսել պետական ֆինանսների կառավարման առանցքային սկզբունքների մասին։

Հանդիպումն անցել է ակտիվ քննարկման ձևաչափով, ուսանողները հնարավորություն են ունեցել հնչեցնելու իրենց հետաքրքրող հարցերը և հանդես եկել առաջարկություններով:

Leave a Comment