«Բավարիան» անդրադարձել է Ֆլորիան Վիրցի` «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխությանը

«Բավարիան» ցանկանում է «Բայերից» ձեռք բերել Ֆլորիան Վիրցին, սակայն վերջերս, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, ֆուտբոլիստը և նրա ընտանիքը մեկնել են Անգլիա, որտեղ նա զրուցել է «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ։

«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը մեկնաբանել է այս հարցը։

«Եթե Վիրցը և նրա ընտանիքը մեկնել են Անգլիա, ապա նրանք ունեցել են իրենց պատճառները։ Մեզ համար չէ մեկնաբանել դա։

Վիրցը կարող է հեշտությամբ մեկնել Լիվերպուլ, Մանչեսթեր, Մադրիդ՝ որտեղ էլ որ ցանկանա», – Էբերլի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Leave a Comment