Աշխարհի ամենահարուստ հայերից մեկը՝ Reddit-ի համահիմնադիր և լեգենդար թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսին Ալեքսիս Օհանյանը, ձեռք է բերել կանանց Սուպերլիգայի գործող չեմպիոն «Չելսիի կանանց ակումբի» 10% բաժնեմասը, հայտնել է ESPN-ը։
Հրապարակումը նշում է, որ Օհանյանը լոնդոնյան ակումբում իր բաժնեմասի համար վճարել է 20 միլիոն ֆունտ (26,52 միլիոն դոլար):
«Ես նախկինում մեծ խաղադրույքներ եմ կատարել կանանց սպորտի վրա և կրկին դա անում եմ։ Ուրախ եմ հայտարարել, որ միանում եմ @ChelseaFCW-ին որպես ներդրող և տնօրենների խորհրդի անդամ։ Ես պատիվ եմ համարում օգնել այս պաշտամունքային ակումբին դառնալ Ամերիկայի սիրելի թիմը @BarclaysWSL-ում և հասնել շատ ավելիին», – գրել է Օհանյանը։
Այս կիրակի Օհանյանը և Ուիլյամսը կմասնակցեն կանանց Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղին «Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ «Չելսին» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
