«Արսենալը» բանակցություններ է վարում «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի հետ և նրան առաջարկել է հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան մոտ 9 միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձով։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ շվեդ ֆուտբոլիստի և «զինագործների» միջև բանակցություններից անկախ, Գյոկերեսի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»։
Նշվում է, որ «Կարմիր սատանաները» պատրաստվում են առաջարկ անել հարձակվողի համար, իսկ մերսիսայդցիները «Սպորտինգի» հարձակվողին տեսնում են որպես Դարվին Նունյեսի փոխարինող։
Այս մրցաշրջանում Գյոկերեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, խփել 52 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։