Ռուսաստանը դեմ է Ուկրաինայի հետ բանակցություններում ԱՄՆ ներկայությանը


Աշխարհ


Ռուսաստանը դեմ է արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչների ներկայությանը։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով իր աղբյուրին։


«Ռուսական պատվիրակությունը դեմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչների ներկայությանը», – ասվում է հրատարակության Telegram ալիքում։


Մայիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, որտեղ մայիսի 16-ին սպասվում են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերային ուղերձում առաջարկել է վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականի գարնանը:



Leave a Comment