«Լացիոյի» պաշտպանով երկու գրանդ ակումբ է հետաքրքրված

«Չելսին» և «Ինտերը» հետաքրքրված են «Լացիոյի» 24-ամյա կենտրոնական պաշտպան Մարիո Հիլի ծառայություններով։

Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբը իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 30 միլիոն եվրո։ «Ինտերը» մեկ տարուց ավելի է, ինչ հետևում է «Լացիոյի» պաշտպանին, բայց ներկայումս քննարկում է Խիլային գնելու տնտեսական նպատակահարմարությունը։

Այս մրցաշրջանում Հիլան բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ խփելով երկու գոլ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Leave a Comment