
Ստամբուլում տեղի է ունեցել Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականների, ինչպես նաև ԱՄՆ հատուկ ներկայացուցչի հետ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։
«Ստամբուլում ավարտվել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Երմակի, արտաքին գործերի նախարար Սիբիհայի և պաշտպանության նախարար Ումերովի հանդիպումը Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականների, ինչպես նաև ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քելլոգի հետ», – ասվում է «Общественное»-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ Երմակն իր Telegram ալիքում հայտնել է, որ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնեցրել են դիրքորոշումները՝ Ստամբուլում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների բանակցություններից առաջ։
Հիշեցնենք՝ Երևանի ժամանակով ժամը Ստամբուլում 13։30-ին նախատեսված են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ։