
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հենց որ նման հանդիպում կազմակերպելու հնարավորություն լինի։
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Հենց որ կարողանանք դա կազմակերպել», – ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ կարող է հանդիպել Ռուսաստանի նախագահ հետ։
Խոսելով ուկրաինական կարգավորման մասին ՝ ԱՄՆ նախագահը նշել է՝ «մենք պետք է դա անենք»։
«Աշխարհն շատ ավելի անվտանգ կդառնա 2-3 շաբաթվա ընթացքում», – ասել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նշել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի լինի, մինչև ինքը և Պուտինը չհանդիպեն։