📷 Մեսսին արձագանքել է Բարսելոնայի վաղաժամ չեմպոինությանը Լա լիգայում — Armsport.am

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող, ինչպես նաև «Բարսելոնայի» լեգենդ Լիոնել Մեսսին, արձագանքել է Լա լիգայում նախկին ակումբի հաջողությանը։

«Ոսկե գնդակի» դափնեկիրը Instagram-ում մեկնաբանել է «Բարսելոնայի»՝ Լա Լիգայի չեմպիոնությանը նվիրված պաշտոնական հրապարակումը՝ պարզապես գրելով. «Շնորհավորում եմ»։

«Բարսելոնան» 2024/25 մրցաշրջանի Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 36-րդ տուրում՝ արտագնա խաղում 2։0 հաշվով հաղթելով «Էսպանյոլին»։ Սա ակումբի 28-րդ չեմպիոնությունն էր Լա Լիգայի պատմության ընթացքում և արդեն երկրորդը՝ Մեսսիի հեռանալուց հետո։

Leave a Comment