Հայաստանն ու Ղազախստանը քննարկում են ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցության հաստատումը

Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը

Հայաստանն ու Ղազախստանը քննարկում են ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցության հաստատումը


ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/ԱՌԿԱ/․ Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ, հաղորդում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը։


ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում:


Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը:


ԱԺ նախագահը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարևորել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը:


Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցության հաստատումը: Առանձնահատուկ ընդգծվել է  Ղազախստանի իշխանությունների և ժողովրդի վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ:


Կողմերը քննարկել են նաև թվայնացման և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները:


Մաուլեն Աշիմբաեւը ողջունել է 2026 թվականին Հայաստանում կենսաբազմազանության կողմերի 17-րդ (COP17) համաժողովի անցկացումը և նշել, որ Ղազախստանը եւս մասնակցելու է այդ կարեւոր իրադարձությանը:


 

Leave a Comment