Monzo-ն թողարկել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս հաճախորդներին 10-60 վայրկյանի ընթացքում կասեցնել բանկային փոխանցումները, եթե սխալ են նկատել, օրինակ՝ մուտքագրել են սխալ գումարաչափ կամ սխալ են արել ստացողի անվան մեջ: Այս կարճ դադարն օգնում է նաև կանխել խարդախության զոհ դառնալը:
Բանկի տվյալներով՝ յուրաքանչյուր երեք բրիտանացիներից մեկը վերջին տարվա ընթացքում սխալներ է արել գումար փոխանցելիս, իսկ նրանց 78%-ը սխալը նկատել է առաջին մեկ րոպեի ընթացքում:
Monzo-ի վճարային ծառայությունների ղեկավար Էնդի Սակրեն նշել է, որ այս նոր գործիքը համադրում է արագ և հեշտ վճարումները ապահով ցանցի հետ՝ հաճախորդներին տրամադրելով սխալներն ուղղելու հնարավորություն։