«Էսպանյոլի» և «Բարսելոնայի» խաղից առաջ մեքենան մխրճվել է մարդկանց մեջ – Armenia Today

Իսպանական Կատալոնիայում «Էսպանյոլի» և «Բարսելոնայի» միջև ֆուտբոլի Իսպանիայի առաջնության խաղից առաջ մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, ինչի հետևանքով առնվազն 13 մարդ Է տուժել, հայտնել է Reuters-ը՝ տեղեկացնելով, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանությունը պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել «Էսպանյոլի» մարզադաշտի մոտ։ Վարորդը, ըստ իրավապահների, կորցրել է կառավարումը։

Մեքենայի վարորդը ձերբակալվել է, հավելել ն ոստիկանությունից։

«Բարսելոնան» 2։0 հաշվով Իսպանիայի առաջնության հաղթող է դարձել։

Leave a Comment