Հայաստանի ներկայացուցիչ Պարգն անցել է «Եվրատեսիլ-2025» երգի մրցույթի եզրափակիչ

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն անցել է Բազելում անցկացվող «Եվրատեսիլ-2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ։

Մայիսի 15-ին կայացած երկրորդ կիսաեզրափակչում ելույթ է ունեցել 16 երկրի ներկայացուցիչ։ Պարգը «Survivor» երգով եվրատեսիլյան բեմ է բարձրացել 5-րդ համարի ներքո։

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կայացել էր մայիսի 13-ին, եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին։

Leave a Comment