Հայաստանը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլում է


Բազելում կայացավ «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հինգերորդ համարի ներքո ելույթ ունեցավ նաև հայաստանյան պատվիրակ Պարգը։


Այս տարի, նախքան քվեարկության արդյունքների հայտարարումը, «Եվրատեսիլ 2020»-ի «կորսված» ելույթներից մի քանիսը բեմ բարձրացան․ հիշեցնենք, համավարակի պատճառով Եվրատեսիլը չեղարկվել էր։


Երգի մրցույթում ավելի մեծ լարվածություն մտցնելու նպատակով այս տարի արդյունքների հայտարարման ձևը մի փոքր փոխվել է․ նախապես հայտարարվում էին մասնակից եռյակների անունները, ապա նրանցից՝ երկիրը, որն անցել է Եվրատեսիլ։ Հայաստանը եզրափակիչ փուլ անցած մասնակիցների թվում էր։

Դիտումների քանակ1

Leave a Comment