Անկարայում ավարտվել է Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որը տևել է 2 ժամ 45 րոպե

Անկարայում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, հաղորդում է Anadolu-ն։
Նախագահական համալիրում մամուլի համար երկկողմ հանդիպումը փակ է եղել և պատվիրակությունների հետ աշխատանքային ընթրիքը, որը տևել է 2 ժամ 45 րոպե։
Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Leave a Comment